Ջոնսոնի՝ «կոշտ» Brexit-ի դեպքում ԵՄ-ին 37 միլիարդ դոլար վճարելու դժկամության մասին

- in Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է հրաժարվել ԵՄ-ից առանց գործարքի «կոշտ» Brexit-ի համար 37 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել։ Շաբաթ՝ օգոստոսի 24-ին, այդ մասին հայտնել է The Mail on Sunday թերթը:

Նշվում է, որ Ջոնսոնը այս մասին եվրոպական առաջնորդներին նախազգուշացնելու է G7 գագաթնաժողովում:

Նախկին վարչապետ Թերեզա Մեյի կառավարության հետ համաձայնեցված փոխհատուցման 39 միլիարդ ֆունտ (48 միլիարդ դոլար) գումարը կարող է իջնել 9 միլիարդ ֆունտի (11 միլիարդ դոլար)՝ Լոնդոնի և Բրյուսելի միջև Brexit-ի համաձայնագիր ձեռք բերելու հարցում փոխզիջման բացակայության պատճառով:

Հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ջոնսոնի առաջարկը`այսպես կոչված «բեքսթոփ» մեխանիզմը նոր գործարքից բացառելու մասին, անընդունելի է համարվել: Ըստ այդմ, Հյուսիսային Իռլանդիան կարող է մնալ ԵՄ Մաքսային միության մաս, եթե մինչև անցումային շրջանի ավարտը կողմերը որոշում կայացնեն Հյուսիսային Իռլանդիայի (Մեծ Բրիտանիայի մի մաս) և Իռլանդիայի Հանրապետության (ԵՄ անդամ) սահմանի վրա:

Ջոնսոնը արդեն հայտարարել է, որ վճռական է և համաձայն է «կոշտ» Brexit-ին:

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից ելքը պետք է տեղի ունենար մարտի 29-ին, բայց անհաջող քվեարկության պատճառով այն հետաձգվեց մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...