Ռուսական անսարք օդանավերը տեղափոխվում են հայկական ուղղությամբ. Վտանգավոր իրավիճակ

- in Կեղտոտ լվացք

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը օգոստոսի 12-ին չի կատարել պլանավորված չվերթը:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է, որ չվերթը չի կատարվել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Սա վերջին մեկ ամսում Մոսկվա-Երեւան ինքնաթիռների անսարքության արդեն չորրորդ դեպքն է:

Օգոստոսի 7-ին Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության A 321 օդանավի հրամանատարը «Շերեմետեւո» օդանավակայանում թափ հավաքելիս որոշում է ընդունել դադարեցնել թռիչքն ու վերադառնալ օդանավակայան:

Հուլիսի 19-ին Երեւան չվերթի օդանավի ուղեւորներին տարհանել էին փչովի սանդուղքով, ծխի ազդանշանի պատճառով: Թռիչքի ժամանակ սրահում հոտ է տարածվել, որից հետո վերելքը դադարեցվել է: Փչովի սանդուղքով տարհանման ժամանակ վնասվածքներ էին ստացել 5 ուղեւոր, 2-ը հոսպիտալացվել էին:

Հուլիսի 25-ին Շերեմետեւո օդանավակայանում թռիչքի պատրաստվող Նորդվինդի ինքնաթիռի նավասանդուղքը բախվել էր ինքնաթիռին: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ օդանավի սպասարկման ժամանակ սանդուղքը վնասել է Boeing 737 ինքնաթիռի իրանը:

Միջադեպերի այս պարբերականությունը մտահոգության առիթ է տալիս: Ռուսաստանն ընդհանրապես տեխնածին աղետների երկիր է մի շարք մենթալային, տեխնոլոգիական հետամնացության հանգամանքներից ելնելով, եւ այս հանգամանքները հատկապես ուժգնացել են վերջին տարիներին:

Լավ իրազեկված մեկնաբանի համոզմամբ, Ռուսաստանի տնտեսական անկման ֆոնին ռուսական ավիաընկերություններն արդեն դժվարանում են պատշաճ տեխնիկական սպասարկում ապահովել: Առավել պրոբլեմային մեքենաները տեղափոխվում են հայկական ուղղությամբ, թռիչքների պարբերաբար հետաձգման, կամ Աստված մի արասցե՝ լուրջ աղետների դեպքում Ռուսաստանում սոցիալական դժգոհության ալիքը, ավիաընկերությունների հեղինակությանը հասցված վնասը, փոխհատուցման հետ կապված նյութական ծախսերը նվազեցնելու նպատակով:

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը օգոստոսի 12-ին չի կատարել պլանավորված չվերթը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ պլանավորված չվերթը չի կատարվել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահովված կլինեն հյուրանոցով և սնունդով: