Ռուստամ Իսրայելյանը՝ Արցախի նախագահի Հայաստանի թեկնածո՞ւ

- in Մամուլ
LGHH

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել ԱՀ խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Իսրայելյանը:

Այժմ նա անկախ պատգամավոր է, սակայն երկու անգամ պատգամավոր է ընտրվել «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով: 2018թ. հունիսի 7-ից դուրս է եկել կուսակցությունից և «Հայրենիք» խմբակցությունից:

Իսրայելյանը հույս ունի, որ հենց ինքն է լինելու Հայաստանի թեկնածուն՝ ստանալով հաղթանակի համար անհրաժեշտ աջակցություն»: