Սաղմոսավանքի եկեղեցականների բիզնեսի արդյունքը. Տեսանյութեր

- in Տեսանյութեր

Սաղմոսավանքի ողջ ճանապարհն այսօր այնպես էր խցանվել, որ ոչ գյուղացիները, ոչ հովեկները չէին կարողանում իրենց տուն հասնել, էլ չասած զբոսաշրջիկների մասին:

Օրը շաբաթ է, օգոստոսի 10-ը, զբոսաշրջիկներ են այցելում Արագածոտնի մարզի նույնանուն Սաղմոսավան գյուղ, որտեղ է 12-րդ դարում կառուցված հոյակերտ Սաղմոսավանքը, սակայն պարզվում է, եկեղեցականները նախաձեռնել են N զորամասի զինվորների երդման արարողությունն ու կաթվածահար են արել գյուղի ողջ ճանապարհը: Զինվորների երդումնակալության մեջ, բնականաբար, որևէ վատ բան չկա, ուղղակի նկատեցինք ու ինչպես սաղմոսավանցիներն են նշում, նպատակը՝ նորաստեղծ ավտոկայանատեղիի միջոցով հոգևորականների բիզնես նախաձեռնությանը զարկ տալն է, ինչը մասամբ հաջողակ էր թերևս այս անգամ …

Ստեղծված իրավիճակը՝ ճանապարհի գրեթե ողջ երկայնքով, ու ավտոկայանատեղին՝ Parking գրավածքով /լավ է ռսերեն չէ – ՄԻՏՔ/, դիտեք տեսանյութերում.