Սանիթեքը փողը հանում-տանում է Սերժ Սարգսյանի եղբո՞րը

levon-sargsyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում քննարկում են Երեւանի աղբահանության խնդիրները:

Հայկ Մարությանը նշել է, որ չնայած քաղաքապետարանի բոլոր ջանքերին ու ընդառաջ քայլերին, Սանիթեքը չի կատարում պայմանագրային իր պարտավորությունները: Նա մանրամասն ներկայացրել է աղբահան մեքենաների, աղբամանների գնման գործընթացը, ասել, որ նույնիսկ առաջարկել են, որ դրանք փոխանցվեն ընկերությանը, որպեսզի վերջինս կազմակերպի աղբահանությունը: Սակայն, ամեն անգամ Սանիթեքի տնօրինությունը ինչ որ պատճառաբանությամբ հրաժարվում է նախնական պայմանավորվածություններից:

Հայկ Մարությանն ասել է, որ Սանիթեքի տնօրինության պահվածքն անհասկանալի է, որ ինքը տպավորություն ունի, որ տնօրինությունը մի կողմից պարզապես սաբոտաժ է անում, մյուս կողմից՝ ժամանակ շահում, հնարավոր է՝ քաղաքապետարանի իրենց փոխանցված գումարները դուրս հանելու համար: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը տարակուսել է Հայկ մարությանի ներկայացրած փաստերից եւ ակնարկել, որ հնարավոր է այդ փողերը տանում են Լիբանանում գտնվող Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյային:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Սանիթեքի հետեւում կանգնած են եղել հայաստանցի պաշտոնյաներ, մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, որի հանդեպ Հայաստանում քրեական գործ է հարուցված ու նա գտնվում է հետախուզման մեջ: