ՍԴ-ում լարված իրավիճակ է. Հրայր Թովմասյանը կորցնում է ՍԴ դատավորների նկատմամբ վերահսկողությունը

- in Կարծիք
Hrayr Tovmasyan

Սահմանադրական դատարանում թեժ է լինելու: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պահանջել է, որ քննության առնեն ՍԴ մի քանի անդամների մասնակցության հարցը Մարտի 1-ի գործին՝ նրանց մեղադրելով կողմնակալության մեջ:

Դեռ հայտնի չէ այն դատավորների ցանկը, ում դեմ հանդես է եկել Վահե Գրիգորյանը, սակայն ՍԴ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ իրավիճակը խիստ լարված է: Հայտնում են, որ Հրայր Թովմասյանն այս միջադեպից հետո հասկացել է, որ կորցնում է ՍԴ մյուս դատավորների նկատմամբ վերահսկողությունը:

Հիշեցնենք, որ ՍԴ նիստը Ռոբերտ Քոչարյանի գործով վաղն է՝ օգոստոսի 29-ին: Ըստ մեր աղբյուրի՝ Հրայր Թովմասյանը նախապատրաստություններ է տեսնում, որ օգոստոսի 29-ին Ռոբերտ Քոչարյանի օգտին վճիռ կայացվի, որպեսզի դրանից հետո իր կոռուպցիոն կապերի մասին քրեական գործերը ներկայացնի որպես իր նկատմամբ քաղաքական հետապնդում Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում կայացնելու համար: Բայց ՍԴ անդամներն արդեն զգում են, որ Հրայր Թովմասյանը իր անձնական շահն է հետապնդում դրանով:

Այս նպատակով նա ձեռնարկել էր միջոցներ իր ծրագրերի մեջ մյուս դատավորներին ներքաշելու համար, սակայն հիմա արդեն երևում է, որ նրա ծրագրերը ձախողվում են, և իրավիճակը գնալով լարվում է: Չի բացառվում, որ մոտ օրերս նոր բացահայտումներ էլ լինեն ՍԴ-ի հետ կապված:

Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային որոշմամբ հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով վաղը՝ օգոստոսի 29-ին նշանակված նիստը։ Այս մասին տեղեկացրին Սահմանադրական դատարանից։

Ըստ հաղորդագրության՝ նիստը հետաձգվել է՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...