Միջադեպ Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքի ժամանակ

- in Հասարակություն
Samvel Babayan

Ստեփանակերտում համահայկական խաղերի բացումից առաջ Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ միջադեպ է գրանցվել:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ Սամվել Բաբայանի կողմնակիցների մի խումբ սկսել է վանկարկել «Բաբայան նախագահ», խանգարելով ելույթը: Խումբը իր վանկարկումները շարունակել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ: