Վերին Պտղնի գյուղում հարձակվել են կնոջ վրա

- in Սոցիալական
axjik

Կոտայքի Վերին Պտղնի գյուղում միայնակ ապրող մի կին ավազակային հարձակման է ենթարկվել։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Նշվում է, որ մի տղամարդ ատրճանակով հարձակվել է կնոջ վրա:

Դիմակավորված անձը կնոջից հափշտակել է ոսկե շղթա և մի քանի հարյուր հազար դրամ:

Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի կին օգոստոսի 5-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ամիսներ առաջ համացանցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որին պարտքով փող ու ոսկյա զարդ է տվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից,  երիտասարդը նրանից կրկին փող է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով։ Կինը նրան կրկին փող ու ոսկի է տվել՝ ընդհանուր 310 հազար դրամի։ Օգոստոսի 4-ին երիտասարդը դարձյալ փող ու ոսկի է ուզել։

Հաղորդումն ընդունելուց հետո ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ կարճ ժամանակում պարզելով, որ երիտասարդը ապրում է Արարատի մարզի Արմաշ գյուղում և 29 տարեկան է։  Պարզել են նաև, որ նա կնոջը ներկայացել է այլ անվամբ, իսկ ոսկին և փողը վերցրել է ոչ թե անձամբ, այլ տաքսու վարորդի միջոցով։

Նույն օպերատիվությամբ Արարատի ոստիկանները երկուսին էլ հայտնաբերել են ու բերման ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին։

Կնոջից փող ու ոսկի շորթած երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։

Հանգամանքները պարզվում են։