Erazhshtutyun

Սաղմոսավան համայնքը Արագածոտնի մարզում և հանրապետությունում հայտնի է այնտեղ գործող Սաղմոսավանքով, սակայն գյուղում ապրում են քաղաքացիներ, ովքեր նաև չպետք է զուրկ լինեն մշակութային կյանքի հաղորդակցությունից:

Սաղմոսավանն այս առումով եզակի է, որովհետև չունենալով ենթակառուցվածքներ՝ Մշակույթի տուն, երաժշտական դպրոց համանման տարածք մշակույթով զբաղվելու համար, սակայն նախաձեռնողն է, ունի Տաթև երգի – պարի համույթ, որը գործում է տասնամյակներ շարունակ, որտեղ ներգրավված են Սաղմոսավան, Կարբի և Ուշի համայնքների պատանիներն ու երիտասարդները:

Տաթև երգի – պարի համույթը տարվա մեջ երկու անգամ՝ ամառ – ձմեռ, Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Մշակույթի տանը, ինչպես այս անգամ օգոստոսի 7-ին,  հանդես է գալիս հաշվետու համերգով, ներկայացնում նոր կատարումներ, նոր սերունդ՝ փոքրիկներ, ովքեր հաղորդակցվում են մշակույթի այս կամ այն ոլորտի հետ: Թերևս՝ հարկ է, որ համապատասխան ուշադրություն դարձվի նաև այս գյուղում մշակութային օջախ ստեղծելու հարցում:

Այն մասին, թե ե՞րբ է ստեղծվել Տաթև համույթը, ինչպիսի ուղի է անցել, ինչպես են այն ղեկավարող Լաուրա Միքայելյանը, կազմակերպիչներ՝ Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանը, Տաթև Ավագյանը, պարուսույցներն ու սաները իրենց ջանքերը ներդնում մշակույթ տարածելու հարցում պատմում են հաղորդավարներն ու կազմակերպիչները՝ տեսանյութերում, որոնք դիտեք ստորև.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...