Տավուշցի երիտասարդը Բերձորում «աղջիկ է փախցրել» և հայտնաբերվել

- in Սոցիալական
axjik paxcnel

Ս.թ. օգոստոսի 8-ին Բերձոր քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ս. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքի «Բերք» ՍՊԸ սուպերմարկետի հարակից տարածքից ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Մ. Ք-ն առևանգել է իր քրոջը՝ Շուշիի շրջանի բնակչուհի, 2001թ. ծնված Օ. Ա-ին:

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները՝ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 18:20-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կիլոմետրին հայտնաբերել և ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին են բերման ենթարկել Օ. Ա-ին, Մ. Ք-ին և ՀՀ Տաուշի մարզի բնակիչ, 1993թ. ծնված Կ. Գ-ին, վերջինիս վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: