Մոսկվայի բնակիչ Օլեգ Մուխամեթշինը, որը քրեական միջավայրում հայտնի է որպես Մուխա Լյուբերեցկի, Մոսկվայի ոստիկանության ղեկավարին հայտարարություն է ներկայացրել, որտեղ նշել է, որ այլևս օրենքով գող չէ և հրաժարվում է այդ կոչումից, հաղորդում է «PrimeKrim»-ը:

Դրդապատճառների մասին ոստիկանության հարցին 59-ամյա հեղինակությունը պատասխանել է, որ «նա պարզապես իրեն այդպիսին չի համարում» և երբևէ այդպիսին չի եղել:

Ծնունդով կազանցի Մուխամեթշինը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված էր փաստաթղթեր կեղծելու, կողոպուտի, զենք պահելու և կալանքից խուսափելու համար, թագադրվել է 1994 թ.-ին՝ մայրաքաղաքի օրենքով գողեր Անդրեյ Իսաևի (Ռոսպիս) և Վլադիմիր Սավոսկինի (Սավոսկա) երաշխավորությամբ:

Մուխամեթշինը պատկանում էր, այսպես կոչված, «սլավոնների» խմբին, որոնք առավել ներգրավված էին գողական գործընթացներին: 2008-ին, գտնվելով կալանքի տակ, նա ընգրկվել է Դեդ Հասանի կլանի կողմնակիցների խմբում, որոնք մահապատիժ սահմանեցին Թարիել Օնիանիի (Թարո) համար, որը հավակնում էր հանցավոր աշխարհի քրեական հեղինակության «գահին»:

Ըստ «PrimeKrim»-ի, Մուխամեթշինը փոխել է ազգանունը և դարձել Դեգտյարյով, փորձելով խուսափել քրեական պատասխանատվությունից հակագողական նոր հոդվածով, որը պատիժ է նախատեսում հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու համար:

Մուխա Լյուբերեցկին գողական աշխարհի պատմության մեջ օրենքով գողի կոչումից առաջին կամավոր հրաժարվողն է:

Հրապարակման մեջ նշվում է, որ հեղինակությունը հոգեբանական պրակտիկայի հետևորդ է: 2010-ին նրա ձերբակալության ընթացքում ոստիկանները «Գործնական ֆիզիկա» գայթակղելու ձեռնարկ են հայտնաբերել, որի հեղինակը պիկապի մարզիչ Ալեքս Լեսլին է: Մուխա Լյուբերեցկին, հիմնվելով իր անձնական փորձի վրա, խոստովանել է, որ ձեռնարկն անթերի է աշխատում, և այն խորհուրդ է տվել բոլորին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...