Hashvark

Այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս:

Հուլիսին այս տարվա հունիսի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 12.8 տոկոսով, տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն:

Հունվար-հուլիսին արդունաբերական արտադրանքն աճել է 8.4, շինարարության ծավալը՝ 4.5, առևտրի շրջանառությունը՝ 8.9, ծառայությունների ծավալը՝ 15.2 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում աճել է 5.9 տոկոսով:

Վերոնշյալ ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.3 տոկոսով: Այդ թվում՝ 3.0 տոկոսով աճել են արտահանման, 1.9 տոկոսով՝ ներմուծման ծավալները:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հուլիս ամսվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, համաձայն որոնց` տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով

Արդյունաբերություն +16.1%

Ծառայություններ +14.9%

Շինարարություն +4.1%

Առևտրաշրջանառություն +9.1%

Արտահանում +19.5%

Ներմուծում +10%»,- գրել է Ավինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վիճակագրական տվյալներ ներկայացնելով ՀՀ թանգարաններ կատարվող այցելությունների թվի մասին:

«2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու:

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607 հազար 797 այցելու:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...