Նիկոլ Փաշինյանը հրապարակեց գաղտնի զեկույց, որն իրարանցում է առաջացրել. Տեսանյութ

2014թ.-ին պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է, որ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել:

Այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ մինչեւ անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ եւ այսպես շարունակ:

Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին, ասել է վարչապետը:

Երեկ Ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2014 թ. պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է, որ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում:

«Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել:

Այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ մինչեւ անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ եւ այսպես շարունակ», ասել է վարչապետը:

Այս հայտարարությունը լայն արձագանք է գտել հանրային-քաղաքական շրջանակներում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է, որ նման զեկույց չի եղել, իրենք փոխանցել են այդ ինստիտուտները ճանապարհային քարտեզներով, Նիկոլ Փաշինյանը պարզապես քանդում է պետական ինստիտուտները եւ այլն: Ոմանք պահանջում են հրապարակել այդ զեկույցը, ոմանք էլ պնդում են, որ եթե նման վիճակ լիներ, այսինքն՝ պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում լինեին, հեղափոխությունից հետո պետությունը պարզապես կփլուզվեր, ինչը տեղի չի ունեցել:

Կա՞ նման զեկույց, թե ոչ, դա խնդրի մի կողմն է: Մյուս կողմից, խոսքը մի իրավիճակի մասին է, որը բոլորի աչքի առաջ է եղել տարիներ շարունակ: Այդ համակարգն իսկապես հարցեր չի լուծել, ավելի ճիշտ՝ հարցերը տարբեր մակարդակներում խոշոր հաշվով լուծվել են այլ, ոչ օրինական մեխանիզմներով, այդ թվում ամենահիմնարարը՝ իշխանության ձեւավորման հարցը:

Դրա մետաստազները դրսեւորվում են ներկայում որոշակի լոկալ ակցիաների ձեւով՝ Սանիթեքից մինչեւ Իջեւանի անտառ:

Արդյոք դա չի նշանակում, որ պետական համակարգը, պետական ինստիտուտները որպես այդպիսին եղել են կաթվածահար վիճակում:

Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ բերել էր ճանապարհաշինությունը, երբ նոր կառուցված ճանապարհը մի քանի ամիս անց քանդվում է: Արմեն Աշոտյանը թեմայի մեջ հակադարձել էր, թե իրենք Նիկոլ Փաշինյանին թողել են սարքին, քշվող մեքենա, նկատի ունենալով պետական համակարգը:

Շարունակելով ավտոճանապարհային թեման, կարելի է բերել ընդամենը մեկ օրինակ՝ Սերժ Սարգսյանի հռչակած մեգանախագիծը՝ Հյուսիս-հարավ մայրուղին: Վերջերս մամուլը գրեց, որ նախկին պաշտոնյաներից մեկն այս մայրուղու շինարարության հարցով հարուցված քրեական գործով համաձայնվել է վերադարձնել 24 միլիարդ դրամ կամ կամ մոտ 50 միլիոն դոլար պատճառված վնասը:

50 միլիոն դոլար: Այդ ժամանակ երկրում եղել են նախագահ, վարչապետ, ԱԺ, նախարարություններ, նրանց կից զանազան ու բազմազան վերահսկողական ու ստուգող կառույցներ, իրավապահ մարմիններ, դատարաններ եւ, ի վերջո՝ ՀՀԿ:

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Արձակուրդիս վերջին օրը ամփոփում եմ արձակուրդը:)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, August 4, 2019