Ռուսաստանի քաղաքացիները նախընտրել են ամառային հանգիստը մեծամասամբ անցկացնել Հայաստանում

- in Տնտեսական

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները 2019 թվականի ամռան իրենց արձակուրդը ամենից հաճախ նախընտրել են անցկացնել Հայաստանում: Դեպի ՀՀ ուղղությամբ ամրագրվել է տոմսերի 10 տոկոսը: 

Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով OneTwoTrip ճանապարհորդական կազմակերպությանը:

Այցելությունների թվով երկրորդ տեղում Իտալիան է (7,9 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան (6,3 տոկոս):

Դեպի Թուրքիա ուղղությամբ ամրագրվել է տոմսերի 6,2 տոկոսը: ՌԴ քաղաքացիների կողմից նախընտրած երկրների թվում են նաև Հունաստանը, Ֆրանսիան և Չեխիան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...