Քաղաքացին բնակարանի պատուհանից օդ է կրակել բակում վիճաբանությունը դադարեցնելու նպատակով

- in Իրավունք
Atrchanak

Օգոստոսի 16-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ կռիվ է եւ կրակոցի ձայն է լսվել:

Ոստիկանությունիցհայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22.30-ին նշված շենքի բակում 59-ամյա մի տղամարդու եւ այլ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, 34-ամյա մի քաղաքացի կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը իր բնակարանի պատուհանից, իրեն պատկանող «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ:

Նա բերման է ենթարկվել, ներկայացրել ատրճանակը:

Նշանակվել է փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...