Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

- in Սոցիալական

Օգոստոսի 1-ին` ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա նկատել են հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու, ով ինքնասպանություն գործելու մտադրություն է հայտնել. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ հոգեբանը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: