Ishxan Zaqaryan

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երկու օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ տեսակապով ներկայացնելով հինգ տարվա վաղեմության մի գաղտնի փաստաթուղթ, հայտարարեց, որ Հայաստանում պետական կառավարման մարմինները վերից վար թաթախված են եղել կոռուպցիայի մեջ:

«Երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է», «պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողվել է»… օգոստոսի 4-ին ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ ազդարարեց Համահայկական 7-րդ խաղերի պաշտոնական բացման արարողության մասին։ Հիշեցման կարգով միայն՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ բռնապետություն չեն ստեղծել, նրանց այս գործում օժանդակել են բազմաթիվ մարդիկ՝ դրա դիմաց ստանալով արտոնություններ, թալանի ինդուլգենցիա։ Այդ «կարկառունների» շարքում նշանային դեմք է Իշխան Զաքարյանը։

Վերջինս հեղափոխության հաղթանակից հետո անցած տարվա օգոստոսին ստորագրեց ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորների երաշխավորագրի տակ, որով ակնկալվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Սակայն Զաքարյանի ինտրիգային որակներն իրապես «բացահայտվեցին» 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ հոգեվարքի մեջ գտնվող նախկին խորհրդարանը հին համակարգի ռեստավրացիայի կամ հեղափոխության ռևանշի վերջին փորձն արեց։ Խոսքը ԱԺ Կանոնակարգում նախաձեռնված փոփոխությունների մասին է, որոնց միջոցով նախկին համակարգը փորձում էր կանխել նախորդ ԱԺ լուծարումը։

Համահայկականությունը միայն գեղեցիկ ճառերն ու կենացները չեն: Համահայկականությունը գաղափար ու կեցություն է, որը պետք է հիմնված լինի առաջին հերթին օրինականության վրա: Եվ ուրեմն, չի կարող համահայակականություն լինել այնտեղ, որտեղ իշխանզաքարյաններն են, չի կարող համահայկականություն լինել այնտեղ, որտեղ իշխում է մութ անցյալը:

Հույս ունեմ՝ խաղերից հետո այս հանցագործն ու Քոչարյան-Սարգսյան զույգի հավատարիմ կենդանին դուրս կդրվի Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար կազմից։

Ի՞նչ միջոցներով եք կառուցել Ձեր Շքեղ առանձնատունը. Փաշինյանի հարցը Իշխան Զաքարյանին

ԻՐԱՎԱՊԱՀՆԵ՛Ր, ՔՆՆԵՔ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...