Օրենքով գող «Յապոնչիկի» իրավահաջորդ «Լենյա խիտրի»-ի սպանության տեսանյութը հայտնվել է համացանցում

- in Տեսանյութեր

Ազդեցիկ քրեական հեղինակություն Ալեքսեյ Պետրովը, որ հայտնի է Պետրիկ կամ Լենյա Խիտրի մականուններով, դաժանորեն սպանվել է Ուկրաինայում իր սեփական տան բակում։ Սպանության տեսանյութը հայտնվել է համացանցում՝ գրում է lenta.ru-ն։

Տեսանյութում երևում է՝ ինչպես են երկու տղամարդ ծեծելով տանում նրան ավտոմեքենայի հետևի հատվածը և քիչ անց այնտեղից դուրս գալիս արյունոտ ձեռքերով։

«Հանցագործ աշխարհ» լրատվամիջոցը Պետրիկին յուրօրինակ անհատ է համարում։ Դեռևս 70-ականներին նա Մոսկվայի հյուսիս-արևելքում ստեղծեց առաջին հանցագործ խմբերից մեկը։ Նա առաջինն է եղել, որ այցելել է հիվանդանոցում գտնվող Յապոնչիկին։ Վերջինս մահվանից առաջ հասցրել է մի քանի խոսք փոխանակել նրա հետ՝ իբր նրան իրավունք տալով շարունակել իր գործը։