37–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, ինքն էլ տեղափոխել հիվանդանոց

- in Սոցիալական

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 25-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: 

ժամը 12:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Վ. Հ.-ն Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իր վարած Mercedes մակնիշի 36 AT 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 10-ամյա Ն. Մ.-ին:

Վարորդը փասխուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն և կատարվածի մասին ահազանգել ոստիկանության Մասիսի բաժին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...