Ալլա Պուգաչովայի բնակարանը քանդո՞ւմ են. Պրիմադոննայի մեկնաբանությունը

- in Սոցիալական
Tun

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան եւ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալիկը, НТВ-ով հեռարձակվող «Դու չես հավատա» հաղորդման եթերում պատասխանել են հարեւանների բողոքների պատճառով մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող իրենց դղյակի հնարավոր քանդման մասին հարցին։

Օգոստոսի սկզբին լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ Կիրովից ոմն իրավապաշտպան՝ Յարոսլավ Միխայլովը, տեղի բնակիչներից մեկի խնդրանքով մտադիր է Մաքսիմ Գալկինին ստիպել քանդել շքեղ տան վերին երեք հարկերը։ Անանուն բողոքում, որը փաստաբանը ստացել է որպես Գ.Գ. ներկայացած մարդուց, նշվում էր, թե արտիստների առանձնատունը փակում է արեւն ու ստվեր նետում մյուս գյուղացիների պարտեզի վրա։ Այս ամենը բացասաբար է անդրադառնում աստղերի հարեւանությամբ ապրողների առողջության վրա, վստահեցրել էր նա։

Սակայն Ալլա Պուգաչովան հայտարարել է, որ առաջին անգամ է լսում այդ բողոքների մասին։ «Ո՛չ։ Մենք այդ հայտարարությունների մասին ոչինչ չենք լսել։ Ես նույնիսկ չգիտեի։ Այդ ամենը սուտ է»,- ասել է նա։

Պուգաչովան հավելել է, որ իրեն չեն հետաքրքրում այդ թեմայով հրապարակումները։