ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարարը հայտնել է միջուկային պատերազմի հնարավոր պատճառը

- in Միջազգային
Pentagon

ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ռոբերթ Ուորքը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի ռազմական համակարգերն օգտագործելու վտանգը միջուկային հարվածի մասին որոշում կայացնելիս նրա մասնակցության մեջ է։ Այս մասին հաղորդում է Breaking Defense-ը։

Նրա խոսքով՝ այդպիսի համակարգերը չպետք է մասնակցեն միջուկային զենքի վերահսկողությանը։

Նա հստակեցրել է, որ արհեստական ինտելեկտն անվտանգ գործոնները կարող է որպես սպառնալիք ընկալել և սխալ որոշում կայացնել։

Դրա հետ կապված՝ նա հիշատակել է ռուսական «Պերիմետրը», որը սեյսմիկ ակտիվությունը կարող է որպես միջուկային պայթյուն ընկալել և դրանից հետո միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակել։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...