Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

- in Իրավունք
HQC

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ  ծառայողական քննություն է սկսվել` ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունն ստուգելու նպատակով»,- ասաց Հարությունյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...