ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով ԶԼՄ-ներում հնարավոր պաշտոնանկությունների մասին լուրերը հաճախ իրականության հետ ընդհանրապես կապ չունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Իմ քայլը» խմբակցությունում հնարավոր են հրաժարականներ:

«Մամուլում շրջանառվող նման տեղեկությունները երբեմն այլ լրագրողների երևակայության արդյունք են: Նման լուրերից հետո մի պատկեր ենք տեսնում, որն իրականության հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, որ  Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան՝ Միրզոյանը շեշտեց, որ մամուլում գրվող տեղեկությունները միշտ չէ, որ սուտ են:

«Այս և այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ և դրանք իբրև իրականություն մատուցելու համոզիչ թվացող փորձեր»,- ասաց ԱԺ նախագահը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...