Հատուկ քննչական ծառայությունում առաջիկայում կոռուպցիոն գործերով նորություններ են սպասվում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Հետևեք մեր լուրերին, մեր կայքին և առաջիկայում կտեսնենք կոռուպցիոն գործերով նորություններ»,- նշեց ՀՔԾ պետը և փակագծերը չբացեց, թե հատկապես ում մասին է խոսքը:

Խոսելով մամուլում շրջանառվող իր հրաժարականի մասին լուրերի մասին՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ բամբասանքներ չի մեկնաբանում:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...