Կառավարությունը դեռ չի ընդունել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը։ 

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները պատրաստակամություն են հայտնել «Գոլդեն փելիս» հյուրանեցը հանձնել պետությանը.

«Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել է, որ ինքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Այսինքն կա քրեական գործ հարուցված, բայց ըստ ամենայնի նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարդատության գործիքից օգտվելուհնարավորություն ունենալու համար՝ այդպիսի քայլի են դիմել։ Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք։ Մենք պետք է այդ հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի։ Գնահատում են, որ դա կարող է ընդհուպ մինչև 10,15 և անգամ 20 մլն դոլար արժենա և այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե»,-ասել էր վարչապետը։

Հյուրանոցը երբ և ինչ ընթացակարգով է հանձնվել պետությանը և արդյոք այն արդեն համարվում է պետության սեփականություն, թե ոչ և որքան է կազմում հյուրանոցի ինքնարժեքը։

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ պարզվեց, որ թեեւ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները 2018թ.-ի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում է ներկայացրել կոմիտե, սակայն առ այսօր այդ նվերը չի ընդունվել. Անցած 10 ամիսների ընթացքում կառավարությանը չի հաջողվել ընդունել նվիրատվությունն ընդունելու որոշումը։

«Դիմումն ստանալուց հետո Կոմիտեի կողմից կազմակերպվել են քննարկումներ, պետական այլ մարմինների հետ համագործակցության արդյունքում ստացվել են անհրաժեշտ տվյալներ եւ վերը նշված անշարժ գույքը որպես նվիրատվություն ընդունելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը սահմանված կարգով շրջանառվել և ներկայացվել է կառավարության քննարկմանը»,- նշված է պատասխանում։
Այսինքն՝ Հյուրանոցը պետական սեփականություն կհամարվի միայն կառավարության համապատասխան որոշման ընդունումից, անհրաժեշտ ձևակերպումներից և գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցում կատարելուց հետո։ Իսկ, թե ինչու այս անցած 10 ամիսների ընթացքում կառավարությունը չի ընդունել այդ թանկարժեք նվերը՝ կառավարությունը լռում է։

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ իրականացրել են նվիրվող գույքի շուկայական գնի գնահատում, որի համաձայն՝ շարժական գույքի գնահատված արժեքը կազմել 312 889 000 դրամ, իսկ անշարժ գույքինը՝ 7 223 000 000 դրամ։ Այսինքն հյուրանոցն ամբողջությամբ գնահատվել է մոտ 15 մլն դոլար։ Հետևաբար հյուրանոցն աճուրդի հանելու դեպքում պետբյուջեն կհամալրվի 15 մլն դոլարով ։

Նկատենք, որ ներկայիս իշխանությունները հակված են հապշտապ ընդունելու բոլոր այն որոշումները, որոնք ներկայացվում են որպես տնտեսական ցուցանիշը, ներդրումների անվանական թիվը, պետբյուջեն համալրելուն միտված նախաձեռնություններ։ Այս դեպքում, ինչպես տեսնում ենք հյուրանոցի սեփականատարերն արդեն մեկ տարի է, ինչ հայտնել են հյուրանոցը պետությանը հանձնելու իրենց համաձայնությունը, սակայն կառավարությունը ձգձգում է նվիրատվության ընդունումը, որի արդյունքում ի դեպ պետբյոջեն կհամալրվի ավելի քան 7 մլրդ դրամով։ Մինչեռ այն ներկայումս գտնվում է բարձիթողի վիճակում, եւ ժամանակի ընթացքում ինքնարժեքը, բնականաբար, կնվազի եւ թանկարժեք նվերը կարող է դառնալ ոչ այնքան թանկարժեք։

Նկատենք, որ ներկայիս իշխանությունները հակված են հապշտապ ընդունելու բոլոր այն որոշումները, որոնք ներկայացվում են որպես տնտեսական ցուցանիշը, ներդրումների անվանական թիվը, պետբյուջեն համալրելուն միտված նախաձեռնություններ։ Այս դեպքում, ինչպես տեսնում ենք, հյուրանոցի սեփականատերերն արդեն մեկ տարի է, ինչ հայտնել են հյուրանոցը պետությանը հանձնելու իրենց համաձայնությունը, սակայն կառավարությունը ձգձգում է նվիրատվության ընդունումը, որի արդյունքում, թեեւ այն  պետբյուջեն կհամալրվի ավելի քան 7 մլրդ դրամով։

Մինչեռ այն ներկայումս գտնվում է բարձիթողի վիճակում, եւ ժամանակի ընթացքում ինքնարժեքը, բնականաբար, կնվազի եւ թանկարժեք նվերը կարող է դառնալ ոչ այնքան թանկարժեք։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...