donald-trump

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը փակ հանդիպման ժամանակ քննադատել է Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը,– հաղորդում է Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ նախկին խորհրդականը չի թաքցրել իր տարաձայնությունները նախագահի հետ։ Մասնավորապես, նրան վրդովել է աֆղանական Թալիբան շարժման առաջնորդներին Քեմփ–Դևիդում ԱՄՆ նախագահի քաղաքից դուրս գտնվող նստավայր հրավիրելու որոշումը։ Նրա խոսքերով՝ սա անարգանք է սեպտեմբերի 11-ի զոհերի նկատմամբ։

Բացի այդ, Բոլթոնը կարծիք է հայտնել որ ԿԺԴՀ–ի և Իրանի հետ ցանկացած բանակցություն «ձախողման է դատապարտված»։ Նրա խոսքերով՝ այս երկրները ուզում են միայն բանակցություններ վարել պատժամիջոցներից ազատվելու համար։

Հիշեցնենք, որ Թրամփը աշխատանքից ազատեց Բոլթոնին՝ մոտ մեկ ու կես տարի այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...