Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործն ուղարկվել է ԱԱԾ

- in Իրավունք
Gagik Khachatryan

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն:

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:

Վերջինս հայտնեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քննչական գործողություններ են կատարվել Գագիկ Խաչատրյանի առանձնատանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...