jrheghegh jur
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները՝ նշելով, որ մոտ 20 օր է՝ ոռոգման ջուր չունեն, ինչի հետևանքով ամբողջ բերքը չորացել է:
Գյուղացիների խոսքով՝ ջուրը տալիս են հարևան գյուղում գործող ՀԷԿ-ին և մատակարարում թուրքական կողմին: Նրանք ասացին, որ հսկայական վնասներ են կրում ստեղծված իրավիճակի պատճառով:
Արմավիր ՋՕԸ տնօրենն ու նրա ենթակաները գյուղացիներին մեղադրեցին սաբոտաժ անելու մեջ: ՋՕԸ ներկայացուցիչը բերել էր լուսանկարներ, պնդել, որ երեկ հավաքված բերքի նկարներն են, այն չի չորանում, գյուղացիները ստում են: Դա առաջացրեց գյուղացիների վրդովմունքը, վիճաբանություն տեղի ունեցավ: Արմավիր ՋՕԸ Արաքս տեղամասի պետն էլ հայտարարեց, որ գյուղացիները ստում են, թե 20 օր ջուր չեն ունեցել, ոչ նման խնդիր չկա: Նրանք գյուղացիներին հանդիպման հրավիրեցին Ջրային տնտեսության պետական  կոմիտեի նախագահի մոտ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...