aac

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Ես ձեզ հավատացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է: Եվ մենք ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ի վերջո պաշտոնից ազատեցին Արթուր Վանեցյանին, նա պատասխանեց. «Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել, վարչապետը խոսեց այդ մասին: Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, մեզ հրաժեշտ է տվել, ԱԱԾ սպա է»:

Էդուարդ Մարտիրոսյանը հավելեց. «Այն բոլոր սպառնալիքները, որոնք կան, վերացել են: Եղեք սիրով միմյանց նկատմամբ, և մենք կհաղթահարենք ամբողջ դժվարությունները»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...