ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Համանախագահները նշել են ամառային ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերը օգտագործելը, և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ»:

Համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, ըստ այս հայտարարության՝ շարունակել են քննարկումները լարվածությունը թուլացնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և էական բանակցություններին նպաստող հավելյալ միջոցառումների շուրջ:

Վերահաստատելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ նախապաշարումային՝ բանակցությունների արդյունքի համար:

Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...