Gagik Khachatryan

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարվել են դեռևս հայտնի գաղտնալսումներից հետո, սակայն Փաշինյանը չի շտապել ազատվել Վանեցյանից՝ համարելով, որ իր իշխանությունը այնքան էլ ուժեղ չէ նման ցնցմանը դիմանալու համար:

Հիմա Փաշինյանը համարում է, որ իր իշխանությունը բավական հասունացած է նման քայլի գնալու համար: Բացի ներքին դրական ազդակներից, Փաշինյանն ունեցել է Վանեցյանից ազատվելու արտաքին դրական ազդակներ ևս»:

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի միջև պայմանավորվածություն է եղել, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում:

Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը և սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը: Չի բացառվում, որ նրա հրաժարականը և սպայի պատվին հղումը կարող է կապ ունենալ հենց այս պայմանավորվածության հետ»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...