Լենա Նազարյանն անդրադարձել է Ամուլսարի հարցին

- in Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իր հարցերն ուղղել է կառավարության անդամներին ու ստացել նույն պատասխանները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նազարյանն ասաց սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են»,- ասաց Նազարյանը:
Լենա Նազարյանը չնշեց, թե ինքն ինչ դիրքորոշում ունի հանքի շահագործման հետ կապված: