Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի հրավառության փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն

- in Իրավունք
Gagik Tsarukyan

Ոստիկանությունը հաղորդում է տարածել, որում մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։

Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները»։

Հիշեցնենք, որ այդ օրը «Փարավոն»-ում տեղի էր ունենում Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը և հենց այս հարսանեկան արարողությունից հետո էլ տեղի է ունեցել շքեղ հրավառություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...