Ծննդատանը ծննդկան է մահացել

- in Առողջություն
Cnndkan

Դժբախտաբար, այսօր Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում՝ «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք:

Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում:

Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:

Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար:

Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

Նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում հարազատներին: Այս մասին տեղեկացնում են ԱՆ-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...