Mard

Avira հակավիրուսային ընկերության փորձագետները պարզել են առավել անապահով գաղտնաբառերը, որոնք օգտագործվում են խելացի գաջեթների և ցանցային սարքերի վրա: Այս մասին հաղորդվել է մշակողի բլոգում:

Ընկերությունը փորձ է անցկացրել. նրանք ցանցին միանալու ազդանշանի իմիտացիա ստեղծող «խայծ» են ստեղծել հաքերների համար: Հարձակվողները փորձել են մուտքի հասանելիություն ստանալ լոգինի և գաղտնաբառի ցանկացած համադրություն մուտքագրելով: Արդյունքում փորձագետները պարզել են ամենատարածված համադրությունները:

Ըստ կազմակերպության տվյալների, ամենից հաճախ լոգինի և գաղտնաբառի մուտքագրման դաշտերում ընդհանրապես նշաններ չեն եղել, այսինքն ՝ հաքերները նույնիսկ համադրություն չեն ընտրել, այլ անմիջապես սեղմել են մուտքի կոճակը: Այս եղանակով «պաշտպանված» են եղել սարքերի ավելի քան քառորդ մասը (25.6 %):

Այլ հանրաճանաչ համադրություններից է՝ լոգինը՝ admin և գաղտնաբառը՝ QWestM0dem, ինչպես նաև admin – airlive: Դրանք հաճախ տեղադրվում են նման սարքերի դեռևս հավաքման ժամանակ: Դրանք օգտագործվել են դեպքերի 24 %-ում: Ստանդարտ admin – admin, support – support և root – root համադրությունները եղել են 23.4 %-ի մոտ:

Avira-ի աշխատակիցների կարծիքով, անապահով գաղտնաբառերի հետ կապված խնդիրն ավելի հաճախ կապված է գաջեթների արտադրողների և ոչ թե օգտագործողների հետ: Օգտագործողները հաճախ չեն մտածում հաքերային հարձակման վտանգների մասին, իսկ նրանցից սարքերի անվտանգության ինքնուրույն կարգավորում ակնկալել պետք չէ:

Spread the love