ՀՀԿ-ականներն առաջին հերթին Սերժ Սարգսյանից պետք է վիրավորվեն

- in Կրթություն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լույս» հիմանդրամի հայտարարությանը, թե հրաժարվում են մասնակցել անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի մշակմանը, քանի որ Արմեն Գրիգորյանն անպարկեշտ ու ոչ կոռեկտ արտահայտություններ է արել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։

«Եթե տեքստը կարդացել էր, որը Սերժ Սարգսյանին պատասխանն էր, ամբողջությամբ Սերժ Սարգսյանի բառերն էին այնտեղ։ Եթե այդ բառերը վիրավորական են ՀՀԿ-ականների համար, ապա առաջինը պետք է վիրավորվեն հենց Սերժ Սարգսյանից»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է նոր ռազմավարության մշակմանը մասնակցելուն, ապա նա ասաց, որ «Լույս» հիմնադրամն էր ցանկություն հայտնել։ «Մեր գրասենյակը, լինելով բաց այս գործընթացում, ընդունել էր իրենց առաջարկը, որպեսզի հանդիպենք և քննարկենք։ Այս դեպքում իրենք ասել են, որ՝ չենք ուզում, բայց աշխատանքներն առաջ են գնում։ Այնպես չէ, որ առանց իրենց մասնակցության մենք չենք կարողանալու ստանալ շատ լավ փաստաթուղթ»,- նշեց Գրիգորյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...