Hrayr Tovmasyan

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքրի վերաբերյալ:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է և որոշում է կայացվել նրան նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ավելորդ չէ նշել, որ Փանոսյանը ձերբակալվել է, այսպես կոչված, նոտարների սեփականաշնորհման գործով ու ընդամենն օժանդակել է Թովմասյանի հանցագործ ծրագրի իրականացմանը, այլ խոսքով՝ այս գործի հիմնական ֆիգուրանտը հենց ՍԴ գործող նախագահն է:

Ի դեպ, Փանոսյանը Թովմասյանի երկրորդ սանիկն է, որը վերջին շրջանում ձերբակալվում է՝ դառնալով քավորի ապօրինությունների զոհը:

Իհարկե, սա բնավ էլ չի ենթադրում, թե քաղաքական ճնշում է բանեցվում Հրայր Թովմասյանի վրա՝ ինչպես պնդում են նախկին համակարգի ներկայացուցիչները: Իշխանությունն ընդամենը նպաստում է Թովմասյանի ամբողջական կերպարի բացահայտմանը՝ հընթացս հիմնավորելով, որ գործող ՍԴ-ն նույնանում է ոչ թե սահմանադրական արդարադատության, այլ՝ կոռուպցիայի և ռևանշիզմի հետ:

Խորհրդարանը նախաձեռնել է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց, որը քաղաքական լեզվով ենթադրում է հեղափոխության պայքար ռևանշիզմի դեմ:

Հրայր Թովմասյանը կարող է արժանապատիվ հեռանալ՝ նպաստելով ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը, կամ էլ շարունակվել անիմաստ դիմադրությունը՝ նպաստելով իր կոռումպացված անցյալի ու սանիկների բացահայմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...