Hrayr Tovmasyan

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցությունը խնդրում է ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի մեջ նշված է, որ առկա են Հրայր Թովմասյանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վարույթին մասնակցելու անհնարինության հիմքեր:

«ԱԺ-ն գտնում է, որ առկա են ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման հիման վրա վարույթ ընդունած գործի քննությանը Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի մասնակցելու անհնարինության հիմք, պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքով»,- նշված է նախագծում:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...