Գյումրիի  Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանձնի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը:

Մրցանակը հանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակ կսահմանվի վարչապետի մրցանակը:

Հաղթողին տրվելիք արձանիկի ներքևի հատվածում գրված է «Մեր ժամանակների հերոսը», իսկ վերևի մասում «Եվ այդ մեկ մարդը դու ես». գրության տակ հայելի է, որտեղ մրցանակակիրը կտեսնի իրեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...