Մեր պատգամավորները պետք է ժողովրդի կողքին լինեն՝ ժողովրդին պաշտպանելու համար

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցին. «Բոլորդ էլ գիտեք մեր դիրքորոշման մասին, ասել ենք՝ ամենակարևոր խնդիրը՝  պետք է ժողովրդին լսենք, ժողովրդի համաձայնությունը կլինի, թող բացեն, չի լինի, թող չբացեն»։

Ըստ Ծառուկյանի, եթե ժողովուրդն այնտեղ ապրել է ու ապրելու է, ոնց կարելի է նրանց կարծիքը հաշվի չառնել. «Այսօր իշխանությունը կանգնած ա լուրջ փաստի առաջ, դրա համար պետք ա լիարժեք ուսումնասիրություն կատարվի, ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ համաձայնության գա: Մեր պատգամավորները պետք է ժողովրդի կողքին լինեն՝ ժողովրդին պաշտպանելու համար»։

Անդրադառնալով հարցին, թե ինքը պատրա՞ստ է իր հանքերից հրաժարվել, փակել դրանք՝ հանուն ՀՀ քաղաքացու առողջության, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Դուք դրանում երբևէ չկասկածեք։ Եթե այսօր դուք կարող եք լրագրողական խմբով գնալ, մենք ունենք երկու հանքարդյունաբերություն։ Մեկը Արարատի ցեմենտի զավոդն է, մյուսն էլ Մղարթի գործարանն ա։ Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, ինչ-որ դեմ ըլնի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դուք դրանում չկասկածեք, չի աշխատի։ Եթե դա ժողովրդին խանգարում ա, իմ կառավարիչները չեն կարողանում ժողովրդին բացատրեն․․․ մեր  Մղարթի  ոսկու հանքը արդեն յոթ տարի չի աշխատում, ուսումնասիրվում է։ Եվ մեր մոտ ցիանիդ չի օգտագործվում, իսկ ցիանիդը թունավոր է, եղել են դեպքեր, երբ մարդիկ ու կենդանիներ մահացել են։ Մեզ մոտ մի հատ ջրով լվացման պրոցես ա կատարվում։ Բայց եթե ես իմանամ, որ դա վտանգ ա մեր ժողովրդին, բնությանը․․․»։