Միացյալ Նահանգներում անվանել են աշխարհի ամենավտանգավոր երկիրը

- in Միջազգային
USA

Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, թե որ երկիրն է նա համարում ամենավտանգավորն աշխարհում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով, աշխարհում Պակիստանից ավելի վտանգավոր երկրներ չկան: Նա նշել է, որ այս երկիրն անընդհատ աճող միջուկային ներուժ ունի և այստեղ խորացած է հասարակության արմատականացումը:

«Բոլոր երկրներից, որոնց հետ ես առնչվել եմ, կարծում եմ, որ Պակիստանն ամենավտանգավորն է»,- ասել է Մեթիսը:

ԱՄՆ ՊՆ նախկին ղեկավարը նաև հավելել է, որ Պակիստանի զինված ուժերը համաձայն են նրա կարծիքի հետ, քանի որ լավ հասկանում են, թե ներկայումս ինչ է կատարվում երկրում:

«Մենք պետք է հիմա կենտրոնանանք սպառազինության վերահսկման և չտարածման վրա»,- եզրափակել է Մեթիսը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...