Միջադեպ Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ

- in Առողջություն

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը չկայացավ:

Հարց ու պատասխանի ժամանակ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը ևս փորձեց հարցեր տալ:

Թորոսյանը Թամամյանին հորդորեց առանձին ասուլիս տալ: Վերջինս պնդեց, որ Թորոսյանը պաշտոնյա է և պարտավոր է պատասխանել հարցերին: Թորոսյանը որոշեց ընդհատել ասուլիսը և հեռանալ՝ նշելով, որ իր ասուլիսը տապալում են: