«Շոկային բացահայտումներ եք սպասում, բայց տեղի են ունեցել մի շարք խախտումներ: Բացահայտվեց, որ հատուկ ծառայության պետը պատրաստ չի եղել այդ պաշտոնավարմանը, որովհետև ԱԱԾ-ն գաղտնի ծառայություն է, ինչը նշանակում է, որ նա իրավունք չունի խոսել հնարավոր արտահոսքերի մասին»,- ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ մեկ տարի ԱԱԾ-ն ղեկավարել է մի մարդ, որը հատուկ ծառայությունների պարզ կանոններին չի տիրապետում. «Նա վտանգել է մեր երկրի անվտանգությունը»:
Spread the love