Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի նոր ՇՄԱԳ-ի մասին եզրակացությունը

- in Պաշտոնական

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Նախարարությունը մեզ ներկայացրել է նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ իր եզրակացությունների զեկույցը։ Հանձնարարել էինք, որ եզրակացություն տա, նախարարությունն այդ եզրակացությունն է ներկայացրել՝ տարբեր հիմնավորումներով, տարբեր հարցերի շուրջ է խոսել»,- ասաց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...