Ուսումնասիրվում է Գյումրիի «Կռունկ» խանութում տեղի ունեցած միջադեպը

- in Իրավունք
Gyumri

ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են սեպտեմբերի 7-ի երեկոյան Գյումրու Անի թաղամասի սպասարկման օբյեկտում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու տեսանյութերը։

Այս  մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով. «Վստահ եմ՝ հստակ գնահատականներ կտրվեն այդ գործողություններին։ Ոչ իրավաչափ գործողությունների և դրանց մանիպուլյացիաների դրսևորումներն անընդունելի են՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանք կիրառողները»։

Սեպտեմբերի 8-ին «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը՝  Կարապետ Պողոսյանն իր էջում հրապարակել  էր  տեսանյութ, որտեղ մի խումբ ոստիկաններ, մտնելով գործարար Գարիկ Ուզունյանի խանութ, հարցնում են, թե  որտեղ է  սեփականատերը, այնուհետև, քաշքշելով ու հայհոյանքներ հնչեցնելով, դուրս հանում վաճառողին։ Խանութում այդ պահին եղել են նաև Վրաստանի քաղաքացի  հաճախորդներ: Օգտատերը  տեղեկացնում  է, որ  այս քաշքշուկն իրականացնում են Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը:

Արմենուհի Մխոյան
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...