«Չի կրակում, թողեմ, էթա՞մ». քվեարկության ժամանակ Սասուն Միքայելյանի կոճակը չէր աշխատում

- in Հասարակություն
Sasun Mikayelyan

Ազգային ժողովի այսօր՝ սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ երեկ քննարկված նախագծերի քվեարկություն։

Նախագծերից մեկի քվեարկության ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց, որ չի կարողանում քվեարկել:

«Չի կրակում, թողեմ, էթա՞մ»,-ասաց նա:

«Պարոն Միքայելյանի համապատասխան կոճակը սարքեք, խնդրում եմ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու կատակով ավելացրեց՝ ««կողմի» կոճակը սարքեք»: