Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել

- in Պաշտոնական

Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել։ Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին և կատարում է նախարարի հրամանները։

Որևէ լարվածության մասին տեղյակ չեմ, չեմ կարող ուրիշ բան ասել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ իր և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները վերջին շրջանում այդքան էլ հարթ չեն:

«Ոչ մի հարցում անհամաձայնություն չկա։ Կա աշխատանքային կարգ։ Յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետներն ու աաջարկությունները։ Ընդունվելուց հետո բոլորս կատարում ենք ընդունված որոշումը՝ յուրքանչյուրս մեր մասով։ Ոչ մի տարակարծություն որևէ հարցի շուրջ չունենք», – հավաստիացրեց նա։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...