ՀՀ երկրորդ նախագահ, ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը «Երևան» ՔԿՀ-ից տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն:

Այս մասին ասել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նա նշեց, որ պատճառը չեն կարող հայտնել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննումն անցնելուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...