Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը

- in Կեղտոտ լվացք

ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին: Այդպիսով, պարզաբանել է նա, Ռուսաստանում Հարությունյանին ոչինչ չի սպառնում:

Աղբյուրը նաեւ նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու եւ արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից: Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:

Ավելի վաղ Ինտերֆաքսի մեկ ուրիշ աղբյուրը հայտնել է, որ Հարությունյանի արտահանձնման հարցը կմերժվի, քանի որ 2002 թվականից նա ունի ռուսական անձնագիր: