Սահմռկեցուցիչ դեպք. Ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը

- in Սոցիալական
erexa

Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահամններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Գյումրիում երեխային աղբաման նետած  մայրը նրան մանկատուն հանձնելու նպատակով գրավոր դիմում չի ներկայացրել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների բաժնի պետ Լիլիթ  Գորգինյանը՝ նշելով, որ երիտասարդ մայրը երեխային մանկատուն հանձնելու նպատակով բաժին էր եկել դեռ օգոստոսի 15-ին և ասել, որ ուզում է հրաժարվել երեխայից՝ սոցիալական վիճակի պատճառով. բաժանվել է ամուսնուց, չունի օգնող ծնողներ  ու աշխատանք, սակայն, երբ նրան առաջարկվել է  սոցիական խնդիրների լուծման մի շարք  տարբերակներ՝սնունդ, հագուստ, գումար ու մասնագիտական կրթություն, աղջիկը հետ է կանգնել իր որոշումից:

«Մայրը շատ լավ տպավորություն թողեց ու երբ ասացինք, որ պատրաստ ենք նրան օգնել ամեն հարցով, ինքը շնորհակալություն հայտնելով վերցրեց երեխային ու դուրս գնաց»,-պատմում է պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ  մայրը շատ նորմալ ու հավասարակշռված  տպավորություն է թողել, շատ լավ վիճակում եղել է նաև երեխան: Հաջորդ օրը, երբ մայրը զանգում ու ասում է, որ կրկին ուզում է հանդիպել, ՀՀ Ոստիկանության «Մուշ»-ի բաժինը տեղեկացվել է,  ու հանդիպմանը ներկա են եղել նաև ոստիկանության աշխատակիցները: Այս անգամ մայրը նշել է, որ ամեն դեպքում ուզում է երեխային մանկատուն հանձնել ՝ երեխայի հոր հետ կապված խնդիրների պատճառով. Ամուսնու հետ վեճի պատճառով 1 ամիս առաջ  կինը երեխայի  հետ տեղափոխվել է վարձով ապրելու: Երեխային մանկատուն հանձնելու ընթացակարգին ծանոթանալուց հետո, կինը մերժում  է գրավոր հրաժարվել երեխայից ու կրկին նշում, որ չի տա իր աղջկան մանկատուն, միայն խնդրել է այս մասին խոսել ամուսնու հետ: «Ես զանգել ու խոսել եմ ամուսնու ու երեխայի մոր տատիկի հետ, ով  վստահեցրել է, որ իր թոռան ամուսնու ընտանիքը  լավ ընտանիք է, չկա նաև սոցիալական խնդիր ու խնդրել թոռանը հետ պահել այդ քայլից: Տասնօրյա ինտենսիվ կապ է եղել մոր հետ: Ամուսինն էլ է  այս ընթացքում կապվել իր հետ: Ամեն դեպքում, մայրն հաջորդ օրը զանգել ու շնորհակալություն հայտնելով ասել է, որ իր խնդիրնեը հարթված են: Ինքը գրավոր դիմում չի ունեցել երեխայից հրաժարվելու, բանավոր խնդրով եկել, դիմել ու վերջում էլ շնորհակալություն է հայտնել, որ իր խնդիրը լուծվել է »,-հավելեց Լիլիթ Գորգինյանը և տեղեկացրեց, որ ողջ ընթացքում իրենք պարբերաբար նաև զանգել են մորը, ով էլ վստահեցրել է, որ իր մոտ ամեն ինչ արդեն լավ է:

Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում օգոստոսի 31-ին  11 ամսական աղջիկ երեխայի դի է հայտանբերվել: Իսկ ժամը 19։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Հարուցվել  է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը և նույն հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...